«ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը կհասնի իր նպատակին»․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

«ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը կհասնի իր նպատակին»․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մայիսի 5-ին Հայաստան-Եվրոմիություն գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ներկայությամբ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը ՆԳ նախարար, ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցով Հայաստանի գլխավոր բանակցող Արփինե Սարգսյանին է փոխանցել առաջընթացի առաջին զեկույցը։
     X-ի իր էջում Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գրել է․
     «Մենք առաջընթաց ենք գրանցել ԵՄ-ՀՀ վիզաների ազատականացման գործընթացում։
     Ես գիտեմ՝ այն հայերի համար մեծ նշանակություն ունի։
     Այն կարևոր նշանակություն ունի նաև ԵՄ-ի համար, քանի որ սրա արդյունքում մեր ժողովուրդները ավելի են մոտենում իրար։ Ես վստահ եմ՝ մենք կհասնենք ցանկալի արդյունքին»։
     Նմանատիպ մի գրառում է կատարել նաև ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները․
     «Հայաստանից այսօր շատ դրական ազդակներ ենք ստանում. վիզաների ազատականացման առաջընթացի առաջին զեկույցը ցույց է տալիս, որ Հայաստանը արդյունավետ քայլեր է ձեռնարկում ճանապարհորդական փաստաթղթերի անվտանգության և սահմանների կառավարումը ամրապնդելու ուղղությամբ։
     Սրանք վիզաների ազատականացման գործընթացի հիմնական պահանջներն են»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *