
3 մեքենայի մասնակցությամբ վթարի պատճառ դարձած 19-ամյա վարորդի նկատմամբ դատախազն այսօր հանրային քրեական հետապնդում է հարուցել՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 344-րդ հոդվածի 1-ին մասով. լրատվականներին տեղեկացրել է Գլխավոր դատախազությունը:
Հոդված 297-ը խուլիգանության մեղադրանք է, 342-րդ հոդվածը սահմանում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, իսկ 344-րդ հոդվածն առնչվում է կասեցված վարորդական իրավունքով մեքենա վարելուն: