Սարկոզին «Բիգմալիոնի» գործով պայմանական վաղաժամկետ ազատվել է

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ստացել է պայմանական վաղաժամկետ ազատում և ազատվել է էլեկտրոնային թևնոց կրելու պարտավորությունից։ Դրամասին հայտնում է RTL ռադիոկայանը՝ հղում անելով դատական աղբյուրին։

Խոսքը 2012 թվականի նախընտրական արշավի ապօրինի ֆինանսավորման գործի մասին է, որը հայտնի է որպես «Բիգմալիոնի» գործ։ 2025 թվականի նոյեբերին Ֆրանսիայի Վճռաբեկ դատարանը հաստատել էր դատավճիռը՝ վեց ամիս պայմանական ազատազրկում, վեց ամիս էլեկտրոնային թևնոցով, ինչպես նաև 3750 եվրո տուգանք։

Ավելի վաղ Սարկոզին փորձում էր խուսափել թևնոցը կրկին կրելուց՝ ձգտելով միավորել տարբեր գործերով ընդունված դատավճիռները։ 2025 թվականին նա արդեն իսկ ավելի քան երեք ամիս անցկացրել էր այդ սարքով, ինչից հետո այն ժամկետից շուտ հանվել էր նրա տարիքի պատճառով։ Սակայն մարտին դատարանը մերժել էր նրա միջնորդությունը, և նախկին նախագահը հրաժարվել էր հետագա բողոքարկումից՝ պայմանական վաղաժամկետ ազատման հայտ ներկայացնելով։

Ի սկզբանե գործով դատավճիռն ընդունվել էր 2021 թվականին։ Ըստ քննության տվյալների՝ Սարկոզին 2012 թվականի քարոզարշավի վրա ծախսել է մոտ 42,7 միլիոն եվրո՝ սահմանված 22,5 միլիոն եվրո սահմանաչափի դեպքում։ Դատարանը հաստատել էր, որ նա տեղյակ է եղել թույլատրելի ծախսերի գերազանցման մասին, սակայն շարունակել է նախընտրական միջոցառումների անցկացումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *