Մակրոնն Իրանին առաջարկել է մասնակցել Հորմուզի նեղուցի անվտանգության միջազգային առաքելությանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բանակցություններ է վարել Իրանի առաջնորդ Մասուդ Փեզեշքիանի հետ և առաջարկել է դիտարկել Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի նախաձեռնությունը՝ Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովման միջազգային առաքելություն ստեղծելու վերաբերյալ:

Ըստ Reuters-ի տվյալների՝ ՝ ծովային երթուղիների պաշտպանության հնարավոր գործողությանը նախապատրաստվելու շրջանակում ֆրանսիական ավիակիր խումբը «Շառլ դը Գոլի» գլխավորությամբ, ուղևորվում է դեպի Կարմիր ծով:

Մակրոնը հայտարարել է, որ բազմազգ առաքելությունը կարող է օգնել վերականգնել նավատերերի և ապահովագրական ընկերությունների վստահությունը, ինչպես նաև անկախ բնույթ կկրի և կախված չի լինի հակամարտող կողմերից: Նա հավելել է, որ մտադիր է նախաձեռնությունը քննարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Ֆրանսիայի առաջնորդը նշել է, որ նեղուցում իրավիճակի կայունացումը կարող է նպաստել Իրանի միջուկային ծրագրի և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ բանակցությունների առաջընթացին, միաժամանակ կոչ է արել ապահովել նավագնացության ազատությունը:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հայտարարել էին նմանատիպ առաքելություն գլխավորելու պատրաստակամության մասին, իսկ Լոնդոնում ավելի քան 30 երկրների ռազմական ներկայացուցիչների մասնակցությամբ համաժողով էր տեղի ունեցել:

Տարածաշրջանում լարվածության սրացման պայմաններում նավագնացությունը Հորմուզի նեղուցով գրեթե դադարել է, ինչն արդեն հանգեցրել է էներգակիրների համաշխարհային գների աճին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *