
Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը. «Աշխարհից 43 բարձաստիճան պատվիրակություններ՝ 500 մասնակցիներով, ընդունես Հայաստանում, 2-3 օր շարունակ երկիրդ հայտնվի միջազգային լրահոսի հիմնական լրահոսում, և զրո քաղաքական ուղերձ հղես աշխարհին։
Եվ դա անխուսափելի է․ եթե չես կարողանում միտք, նպատակ և ուղերձ ձևակերպել, ապա սկսում ես թմբուկ զարկել, որ քաղաքական սնանկությունդ աննկատ անցի։
Եթե չես կարողանում թշնամուդ հոխորտանքին հակադարձել, ապա ստիպված ես համակերպվել՝ շնորհակալություն հայտնելով և անվերջ զիջելով։ Եթե չես կարողանում պատերազմել, սկսում ես խաղաղություն աղերսել։ Եթե գլուխդ և սիրտդ ԵՏՄ-ում է, ապա ոտքերդ քեզ ԵՄ չեն տանի։
Ափսո՜ս էր գագաթաժողովը։ Ափսո՜ս է Հայաստանը»: