Իրանի նավահանգիստների և ծովային տրանսպորտի կազմակերպությունը հայտարարել է, որ երկրի նավահանգիստները «լիովին պատրաստ են» մատուցել ծովային ծառայություններ, ինչպես նաև տեխնիկական և բժշկական օգնություն ցուցաբերել Հորմուզի նեղուցում և տարածաշրջանի այլ ջրերում գտնվող առևտրային նավերին:
Ինչպես հաղորդում է IRNA պետական գործակալությունը, այդ հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը կասեցրել է ԱՄՆ-ի Project Freedom ռազմական գործողությունը, որն ուղղված էր Հորմուզի նեղուցով նավերի անցումն ապահովելուն՝ վկայակոչելով Իրանի հետ բանակցություններում գրանցված առաջընթացը: