Եվրոպացիները գովերգում են, ՌԴ-ն՝ փնովում, Ադրբեջանն ու Թուրքիան՝ ցույց տալիս իրենց դիրքը․ երևանյան գագաթնաժողովի ամփոփում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը Երևան նոր հարցեր է առաջացրել Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի քաղաքական ղեկավարության վերաբերմունքի վերաբերյալ․ գրել է Московский Комсомолец-ը։

Վաղուց հայտնի է, որ Հայաստանի կառավարության ներկայիս ղեկավարն, այսպես կոչված, «սորոսականների» ժառանգորդ է։

NEWS.ru-ի հետ զրույցում «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովն ընդգծել է, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ, բայց վարում է «և՛ մերը, և՛ ձերը» քաղաքականություն՝ եվրոպական էլիտաների շահերից ելնելով։ Նրա խոսքով՝ հենց նրանք են իշխանության բերել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Փաշինյանը շարունակում է գործել իրեն իշխանության բերած եվրոպական էլիտաների շահերից ելնելով։

Вести-ի հետ զրույցում փորձագետ Ալեքսանդր Կամկինը նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական վարքագիծը չափազանց վուլգար է, ինչը մարդկանց դրդում է սոցիալական ցանցերում արտահայտել իրենց բացասական վերաբերմունքը նրա նկատմամբ։

«Նա դավաճանում է Հայաստանի և հայ ժողովրդի շահերը, բացահայտ փորձում է պարզապես ենթարկվել Եվրոպայի կամքին և կատարում է Բրյուսելի բոլոր հրահանգները․ չափազանց տհաճ է այս ամենը տեսնել», – նշել է նա։

Независимая Газета-ն նշել է, որ Երևանում ավարտվեց ԵՄ առաջնորդների և նրանց գործընկերների մասնակցությամբ եռօրյա գագաթնաժողովների շարքը։ Այս ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են ժողովրդավարության, տնտեսական և անվտանգության հարցեր, ինչպես նաև նոր տրանսպորտային կապերի զարգացումը, որոնք կարևոր են Հարավային Կովկասում խաղաղության համար։ Այս երեք օրերի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բառացիորեն արժանացել է իր հյուրերի գովասանքների։ Միակ բացառությունները նրա ամենամոտ հարևաններն էին, որոնք իրենց շատ ավելի զուսպ պահեցին։

Ինչպես նկատում է կայքը, սակայն, ամեն ինչ այդքան հարթ չէր։ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևն օգտվեց առիթից՝ տեսակապի միջոցով եվրոպացիներին պատմելու, թե «ինչպես է վերջ դրել Ղարաբաղում հայկական անջատողականությանը և պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործներին»։ Ադրբեջանական լրատվամիջոցները նրա հայտարարությունը ներկայացրին որպես «Իրևանի»՝ Երևանի ադրբեջաներեն անվանումը, գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձ։

Իսկ Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը կոչ արեց, որ իր այցը Հայաստան չդիտարկվի դիվանագիտական հարաբերություններ հաստատելու գործընթացի մաս։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *