Խորվաթիայում գործարկվել է Եվրոպայում առաջին ռոբոտաքսին․ մեկ ուղևորության արժեքը 1,99 եվրո է

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում գործարկվել է Եվրոպայում առաջին կոմերցիոն ռոբոտաքսի ծառայությունը։ Տեղական Verne ստարտափի տրամադրության տակ են գտնվում տասը Arcfox Alpha T5 (BAIC Motor) էլեկտրական քրոսովերներ, որոնք հագեցած են Pony AI Incorporated-ի ինքնաղեկավարման ծրագրային ապահովմամբ, հայտնում է Bloomberg-ը։

Մոտ 57 քառակուսի կիլոմետր տարածք ընդգրկող սպասարկման գոտու սահմաններում ուղևորությունը կարժենա 1,99 եվրո։ Ռոբոտաքսիի սպասարկման գոտում ներառված է Խորվաթիայի գլխավոր միջազգային օդանավակայանը։ Ուղևորությունը կարելի է պատվիրել Verne հավելվածի միջոցով։ Տեղական կանոնների համաձայն՝ սրահում այս պահին անվտանգության օպերատոր կա, սակայն ուղևորությունն իրականացվում է լիովին ինքնավար ռեժիմով։

Verne նախագծին աջակցում է նաև խորվաթ ձեռնարկատեր Մատե Ռիմացը, որը զբաղվում է էլեկտրական հիպերքարերի արտադրությամբ։ Նրա վերահսկողության տակ է գտնվում նաև Bugatti բրենդը։

Ռոբոտաքսիի գլխավոր տնօրեն Մարկո Պեյկովիչի խոսքով՝ ներկայումս ծառայության հասանելիություն ունեն մոտ 300 մարդ, ևս չորս հազարը սպասման ցուցակում են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *