Նավթի գները հինգշաբթի առավոտյան փոքր-ինչ բարձրանում են։ Դա կապված է նախորդ օրը գրանցված կտրուկ անկման հետ, որը պայմանավորված է եղել ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղ բանակցություններում առաջընթացի մասին հաղորդագրություններով։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսները բարձրացել են 0.57 դոլարով (0.56%)՝ մեկ բարելի համար հասնելով 101.84 դոլարի: Չորեքշաբթի օրը Brent-ն ՝ժանացել է 8.60 դոլարով (7.83%)՝ մեկ բարելի համար հասնելով 101.27 դոլարի:
Այս պահին Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում WTI նավթի հունիսյան ֆյուչերսները բարձրացել էին 0.50 դոլարով (0.53%)՝ մեկ բարելի համար հասնելով 95.58 դոլարի։ Նախորդ նստաշրջանում պայմանագիրը նվազել է 7.19 դոլարով (7.03%)՝ մեկ բարելի համար հասնելով 95.08 դոլարի։