Ռուսական տարածքից երկու ԱԹՍ է ընկել Լատվիայի տարածք․ այս մասին հայտնում է երկրի Պաշտպանության նախարարությունը։
Լատվիական LSM պարբերականի փոխանցմամբ՝ ԱԹՍ-ներից մեկը վթարի է ենթարկվել East-West Transit նավթային ընկերության մասնաճյուղի տարածքում՝ Ռեզեկնե քաղաքում, որը Ռուսաստանի սահմանի մոտ է։ ԱԹՍ-ն հարվածել է դատարկ նավթի բաքերին։
Երկրորդ անօդաչու թռչող սարքի վթարի վայրը դեռևս որոշված չէ։