Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված 19-ամյա Վարդան Մարկոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ երկու ամիս ժամկետով: Այդ մասին NEWS.am–ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 23–ին, Կենդանաբանական այգու դիմաց 19-ամյա երիտասարդը «Mercedes CLS» մակնիշի ավտոմեքենայով Երևանում մեքենայով մտածված գերազանցել է ավտոմեքենայի արագությունը, տեսանկարահանել իր արարքը և վթարի ենթարկվել։ Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել էին Երևանի տարբեր հիվանդանոցներ։
19-ամյա երիտասարդի մեքենա վարելու իրավունքը կասեցված է եղել։
Նախօրեին հայտնի դարձավ, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել տղայի՝ Վարդան Մարկոսյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) 1-ին մասով, 297-րդ հոդվածի (խուլիգանությունը) 2-րդ մասի 3-րդ կետով և 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը) 1-ին մասով:
Իսկ Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները 19-ամյա վարորդին հայտնաբերել, ձերբակալել և ներկայացրել էին նախաքննական մարմին։