Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Լատվիայի նախագահին ՀՀ-ի համար պատմական այս օրերին մեր երկրում գտնվելու համար

Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսն այսօր՝ մայիսի 7–ին, այցելել է Հայաստանի Ազգային ժողով և հանդիպել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

ԱԺ–ից NEWS.am–ին հայտնում են, որ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Լատվիայի նախագահին Հայաստանի համար պատմական այս օրերին մեր երկրում գտնվելու և Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին աջակցություն հայտնելու համար:

Լատվիայի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ուրախ է գտնվել բարեփոխումների ու ժողովրդավարական զարգացման ուղին ընտրած Հայաստանում:

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ ՀՀ-ԵՄ օրակարգին և Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և երկկողմ հետաքրքրության այլ հարցերի: 

Լատվիայի նախագահը ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցությամբ հետևել է նաև ընթացող հերթական նիստերի աշխատանքներին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *