
««Մայր Հայաստան»-ի անդամները հանգրվանել են Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ի և «Հայաստան» դաշինքի ցուցակում։ Եվ այս մարդիկ խոսում են կոռուպցիայից, մեր աշխարհաքաղաքական խնդիրներից։ Երևանում մի քանի օր առաջ անցկացվել է Եվրոպական համաժողովը։ Հայ ազգի պատմության մեջ նմանատիպ միջոցառում Հայաստանում տեղի չի ունեցել, Տիգրան Մեծի ժամանակ սենց բա տեղի չի ունեցել Հայաստանում։ Հասկանո՞ւմ եք՝ ինչ է եղել, աշխարհի ուղիղ կեսը կենտրոնացած էր Երևան քաղաքում։ Եվ մենք դեռ լսում ենք քննադատություն դրա վերաբերյալ»,- Երևանի ավագանու նիստում հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ես մի բանի համար եմ շատ ուրախ, որ դուք կարողանում եք այսօր խոսել, որ մենք ստեղծել ենք այդ հնարավորությունը ձեզ համար, որ այստեղ ինչ ասես, ինչ ուզեք, կարող եք խոսել՝ սուտ լինի, ճիշտ լինի։ Ու ձեզ դրա համար ոչ մի բան չի լինի, որովհետև ձեր այն ցուցակներում, որտեղ որ դուք եք, էդ իշխանությունների օրոք ձեզ «պադյեզդներում» քացու տակ էին առել։ Չնայած, որ ինչ խոսում եք ջուր է և սուտ, բայց ես շատ ուրախ եմ, որ դուք հանգիստ, ազատ այդ հիմարությունները կարողանում եք խոսել, և շնորհավորում եմ ձեզ՝ այ էդ Հայաստանի Հանրապետությունն ունենալու առիթով»,- շարունակել է Տիգրան Ավինյանը։