Ռուսաստանին թշնամի չեմ համարում, բայց ինձ համար կարևորը ՀՀ շահերն են․ Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը պատասխանել է ABC Media-ի հարցին, թե արդյոք պրոռուսական գործչի համբավ ունենալով՝ կարողանալու է հավասարակշռված հարաբերություններ ունենալ Արևմուտքի կամ Չինաստանի հետ։

Նա նշել է, որ իշխանության գալու դեպքում իրենց հիմնական նպատակը լինելու է բոլոր այն երկրների ու կազմակերպությունների հետ հարաբերություններ կառուցելը, որոնցից ՀՀ-ն և հայ ժողովուրդը կարող է օգուտ ունենալ։

«Նույնիսկ եթե Մոզամբիկից կարողանանք օգուտ ունենալ, մենք նրանց հետ ունենալու ենք շատ լավ հարաբերություններ։ Ինչ վերաբերում է եվրոպական երկրներին․ եթե այդ երկրներում կան սփյուռքահայեր, ապա մենք պարտավոր ենք ունենալ այդ երկրների հետ լավ հարաբերություններ, որպեսզի այդ երկրների հայերը ապրեն բարեկեցության մեջ։ Ես 35 տարի ապրել եմ Սփյուռքում  և զգացել եմ, թե ինչքան կարևոր է քո երկրի քաղաքականությունը։ Ցանկացած սխալ քայլ, շատ ծանր է անդրադառնում։

Իմ ռուսամետությանն անդրադառնալով․ ես Ռուսաստանին չեմ համարում մեր թշնամին, համարում եմ բարեկամ երկիր, բայց ինձ համար ՀՀ-ն և Հայ ժողովրդի շահերն են»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *