
«Վաղվանից սկսվում է ԱԺ հերթական ընտրությունների քարոզարշավը, և ես ու Կառավարության անդամների մեծ մասը արձակուրդում ենք լինելու՝ քարոզարշավին մասնակցելու համար»,- այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իհարկե, մեր ամենամեծ առաջնահերթությունը խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարության միջազգային ստանդարտներին համապատասխան անցկացնելն է՝ ապահովելու ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտությունը և բացառելու ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցությունները: Եվ, իհարկե, մինչ այս պահը մեր իրավապահ մարմինները ահռելի աշխատանք են իրականացրել, բայց նաև պետք է զգոնությունը չթուլացնել, որպեսզի բացառվեն ընտրակաշառքների և այլ ապօրինի միջոցների ազդեցությունը ընտրությունների արդյունքների վրա»,- հավելեց Փաշինյանը։