Մենք աշխատում ենք Գյումրի–Կարս երկաթուղու վերականգնման ուղղությամբ, սակայն ներկայումս ժամկետների մասին ոչինչ ասել չեմ կարող։ Այս մասին մայիսի 7-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա դա բացատրել է ենթակառուցվածքի տեխնիկական վիճակի բազմաթիվ գնահատումներ անցկացնելու անհրաժեշտությամբ։ Փաշինյանը հայտնել է, որ ժամանակ առ ժամանակ տեխնիկական խնդիրներ են հայտնաբերվում։
«Մոտ 40 տարի պատշաճ չենք զբաղվել այդ ենթակառուցվածքով։ Պետք է գնահատենք կարիքները և անցնենք գործի», – հավելել է նա։
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնացները հայտարարել էին Գյումրի–Կարս երկաթուղու շինարարության հնարավորինս արագ մեկնարկով հետաքրքրված լինելու մասին։