ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով պարգևատրվել է Պատվո լեգեոնի Մեծ սպայի շքանշանով (Grand Officier de la Legion D’honneur): Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ԱԳՆ-ից:
Այս պարգևը 1802 թվականին Նապոլեոն Բոնապարտի կողմից սահմանված Պատվո լեգեոնի 2-րդ բարձրագույն շքանշանն է՝ Մեծ Խաչից հետո: