«Հայաստանը խախտել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու խոստումը»․ Զախարովա (տեսանյութ)

«Հայաստանը խախտել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու խոստումը»․ Զախարովա

Հայաստանի իշխանությունները խախտել են Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու խոստումը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հայաստանի ղեկավարությունը, որն, ի դեպ, Մոսկվա կատարած վերջին այցերի ընթացքում վստահեցրել է, որ Ռուսաստանի դեմ որևէ քայլ չի ձեռնարկի։ Եթե հավաստիացումների հետ կապված իրավիճակն այսպիսին է, դա նշանակում է, որ Հայաստանի ղեկավարությունն այսպես է վարվում ոչ միայն Մոսկվայում և ոչ միայն Ռուսաստանի քաղաքացիների հետ՝ չկատարելով իր խոստումները», – նշել է նա։

Զախարովան հայտարարել է, որ Մոսկվայում բարեկամ համարվող երկիրը «հարթակ է տվել ահաբեկչին, նեոնացիստական ​​ռեժիմի առաջնորդին», անդրադառնալով Վլադիմիր Զելենսկիի այցին Երևան։ Նա հավելել է, որ նրան «շատ ջերմորեն են ընդունել» Երևանում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *