
«Վարչապետն արդեն 8 տարի է՝ այդ կարգավիճակով ղեկավարում է Հայաստանը, մամուլի ասուլիսի ընթացքում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Կարապետյանի հասցեին հնչեցրած «բոմժ դառնալու» վերաբերյալ հայտարարությանը։
«Ուզում եմ գաղտնիք բացել, որ շատ ուշադրություն չդարձնեք նրա ասածներին։ Վարչապետն անցյալ տարի, երբ գնացել էր Չինաստան, այնտեղի ռեստորանում սունկ է փորձել, որը մարդու մոտ «հալյուցինացիա» է առաջացնում։ Դուրը եկել էր և մոտավորապես 1 տոննա հետը առել, բերել է Հայաստան։
Ինքը կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ԱԺ ամբիոն բարձրանալուց առաջ անպայման օգտագործում է էդ սնկերից, և ինչ երազ տեսնում է, երազում է, կարող է ամբիոնից «դուրս տալ։ Շատ լուրջ մի ընդունեք, ինքը ցայտնոտի մեջ կանի հայտարարություններ, որոնք հունիսի 7-ին ժողովուրդը կգնահատի»,- նշեց Կարապետյանը հավելելով, որ երազներ չի մեկնաբանում։