Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հանձնարարել է հնարավորինս սեղմ ժամկետներում ուղղակի բանակցություններ սկսել Լիբանանի հետ։ Այս մասին գրում է Ynet լրատվական պորտալը։
«Բանակցությունները կենտրոնանալու են «Հեզբոլլահի» զինաթափման և Իսրայելի ու Լիբանանի միջև խաղաղ հարաբերությունների հաստատման վրա։ Իսրայելը բարձր է գնահատում Լիբանանի վարչապետի այսօրվա կոչը՝ Բեյրութում զորքեր տեղակայելու վերաբերյալ», — մեջբերում է պորտալը Նեթանյահուի խոսքերը։
Հիշեցնենք, որ Իրանը, ԱՄՆ-ն և նրանց դաշնակիցները 2026 թվականի ապրիլի 8-ի գիշերըպայմանավորվածություն են ձեռք բերել երկու շաբաթով հրադադար հաստատելու մասին։ Իրանն իր հերթին հայտարարել է, որ այդ ժամանակահատվածում կապահովվի անվտանգ անցում Հորմուզի նեղուցով՝ Իրանի զինված ուժերի հետ համակարգմամբ։
Իսրայելը, սակայն, հղում անելով այն փաստին, որ հրադադարի մասին որոշումը չի տարածվում Լիբանանի վրա, ապրիլի 8-ին հարվածներ է հասցրել այդ երկրին։ Ավելի ուշ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բագեր Գալիբաֆը հայտարարել է, որ Լիբանանում հրադադարի հաստատումը պլանի առաջին պայմանն էր։