«Քննիչն ասաց՝ եթե ցուցմունք չտաք, ձեզ վրա դատական գործ է հարուցվելու»․ Վեդիի բնակիչ (տեսանյութ)

«Քննիչն ասաց՝ եթե ցուցմունք չտաք, ձեզ վրա դատական գործ է հարուցվելու»․ Վեդիի բնակիչ

«Ասում են պետք է ցուցմունք, վկայություն տաք։ Ես էլ ցուցմունք չտվեցի, ասացի՝ կարող է իմ ցուցմունքն ուղղվի իմ ու իմ մերձավոր հարևանների դեմ։ Հրավիրել են բաժին, ասում են՝ ինչի՞ եք խոսել։ Փրփուրներից են կախվել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վեդիի բնակիչներից մեկը, ով այսօր մասնակցել էր բողոքի ակցիային։
     «Երեկ որ միլիցեքը եկել էին երեխեքին առևանգեին, քննիչ Ավագյանն ասաց՝ եթե հրաժարվում եք ցուցմունք տալուց ձեզ վրա դատական գործ կհարուցվի»,- նշեց Վեդիի բնակչուհին, ով սեռական բռնության ենթարկված երեխաների հարևանուհին է։

Ավելի վաղ հայտնել էնք, որ Վեդի համայնքում բնակիչները դուրս են եկել փողոց՝ իրենց դժգոհությունն արտահայտելու երկու անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքի առիթով։ Նրանք բողոքում էին, որ մեղավորներն ազատության մեջ են, իսկ աղջիկների հորեղբորը ձերբակալել են։

Նշենք, որ երեկ Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է և նրանց նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *