Մայիսի 6-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Երմուխամբետ Կոնուսպաևի հանդիպումը։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Զրուցակիցները կարևորել են ընթացիկ տարում բարձր և բարձրագույն մակարդակներով իրականացված պաշտոնական այցերի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունավետ իրականացումը՝ ընդգծելով այդ ուղղությամբ շարունակական ջանքերի անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում համակողմանիորեն քննարկվել են հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ներառյալ` առաջիկա միջոցառումների և փոխայցերի ծրագրերը, ինչպես նաև համագործակցությունը երկկողմ և բազմակողմ հարթակներում։ Զրուցակիցները բարձր են գնահատել նաև Հայաստանի և Ղազախստանի միջև ուղիղ կանոնավոր չվերթների վերագործարկումը՝ որպես երկկողմ կապերի խթանման կարևոր գործոն։
Ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակել և խորացնել արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև սերտ շփումներն ու փոխգործակցությունը՝ միտված Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը։