Աշխարհում տեղի են ունենում գլոբալ փոփոխություններ, որոնք պայմանավորված են նորագույն տեխնոլոգիաների մուտքով։ Հասարակությանըն առավել հուզում է արհեստական բանականության մասսայական կիրառությունը, որն իր ազդեցությունն է ունենում հատկապես արտադրողականության փոփոխության գործում։
Արտադրողականությունը բարդ ցուցանիշ է, որը պայմանավորված է բազմաթիվ գործոններով։ Այդ իսկ պատճառով դրա հաշվարկման համար կիրառվում են տարբեր ցուցանիշներ։
Դրանցից մեկը աշխատած 1 ժամում ստեղծվող ՀՆԱ-ն է՝ ըստ գնողունակության համարժեքության․
Վիճակագրական տվյալները վերաբերում են միայն Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) անդամ պետություններին, որտեղ 2025թ․ վերջին ճշգրտված տվյալների համաձայն՝ ամենաբարձր արտադրողականություն ապահովող երկիրը Իռլանդիան է, որտեղ աշխատած 1 ժամում ստեղծված ՀՆԱ-ն կազմել է $151։
Երկրորդ տեղում Նորվեգիան է՝ $132, իսկ երրորդ տեղում՝ Լյուքսեմբուրգը՝ $125 ցուցանիշով։
Ամենացածր արտադրողականությունը դիտվել է Շվեդիայում, որտեղ աշխատած 1 ժամում ստեղծված ՀՆԱ-ն կազմում է $90։