Իմ TikTok-ի և Instagram-ի ռուս հետևորդները խոստացել են, որ այս տարի այցելելու են անպայման Հայաստան. Փաշինյան

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տվյալներ է ներկայացրել  զբոսաշրջության ոլորտից, հավելելով որ Ռուսաստանից եկող զբոսաշրջիկների աճ է գրանցվել, ինչին ի պատասխան մեջբերում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.

«Կներեք էդ առիթով ասեմ, որ  իմ մասնավորապես Ինստագրամի և TikTok-ի հետևորդ ռուսաստանցիները  մեկնաբանություններում բազմաթիվ մարդիկ խոստացել են, որ անպայման էս տարի այցելելու են Հայաստան, փաստորեն իրականացնում են էդ իրենց խոստումը նաև իրանք, ինչի համար շնորհակալ եմ, իհարկե»,-ասել է Փաշինյանը։


«Նշեմ, որ ավելացել են ոչ միայն ՌԴ-ից եկող, այլ նաև Հնդկաստան, Իտալիա, Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ, Չինաստան, Գերմանիա, Ուկրաինա, Իրան, Վրաստան, այսինքն՝ մենք աշխարհագրությունը բավականին լայն է, ավելացել է, և եթե, օրինակ տարիներ առաջ, ասենք, 2019 թ․-ին Իտալիայից եկող զբոսաշրջիկների թիվը մեր ընդհանուր զբոսաշրջիկների մեջ 0․4 տոկոսն էր, հիմա արդեն ավելի քան 1 %-ը, դեռ մեծ չէ, բայց 3 անգամ , բացարձակ թվերով շատ ավելի բարձր։ Օրինակ՝2000-ը, ասենք, 8000 է դարձել մի դեպքում, չգիտեմ, 1 այլ երկրի դեպքում՝ 3000-ը, 9000 կամ 10000, և սրա հաշվին աշխարհագրությունը որոշակի փոխվել է, միայն միայն 2023 թ․ն է, որ համեմատաբար Ռուսաստանի Դաշնության հետ,թե համեմատում ենք, բացարձակ թվով պակասել են, 23 թ․-ին հիշում ենք էնտեղ, թե շատ մեծ հոսք եղավ մի կարճ շրջան, հետո մի մասը, մի ահագին մասը մինչև հիմա էլ մնացել են»,- հավելեց Պապոյանը։


«Էս շատ լավ է, ես ուրախությամբ եմ արձանագրում նաև, որ Վրաստանից զբոսաշրջիկների հոսքերի աճ կա, ինչը շատ ուրախալի է, և, իհարկե, նաև հույս ունենք և համոզված եմ, որ Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվը մենք տարվա արդյունքներով 2023 թվականի արդյունքներին հաստատ կգերազանցենք, որովհետև, ըստ էության, էս թվերը նշանակում են, որ , էս պահին մենք զբոսաշրջային բում ունենք։Եվ երկրորդը՝ որ էդ բումը շարունակվելու և աճելու է, որովհետև դրա համար կան բոլոր նախադրյալները, և սա շատ լավ լուր է, և հույս ունեմ, որ զբոսաշրջային ոլորտի մեր ներկայացուցիչները, մեր հարգելի գործարարները, այդ թվում՝ մարզերի, շատ ուշադիր կլինեն էս վիճակագրության նկատմամբ, որովհետև, ի վերջո, այս ամենը դրամական հոսքեր են, և մեր հարգելի և սիրելի գործարարները իրենք պիտի ջանք գործադրեն, որպեսզի էդ հոսքերից իրենք իրենց ճիշտ և արդար մասնաբաժինը ստանան, իսկ դա  իհարկե, կապված է բիզնեսի որակի հետ։Մարկետինգի հետ և այլն և էսպես շարունակ»,-նշել է վարչապետը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *