«Չինաստանում պաշտպանության նախկին նախարարներին պայմանական մահապատժի են դատապարտել՝ կոռուպցիայի համար»․ #Xinhua

«Չինաստանում պաշտպանության նախկին նախարարներին պայմանական մահապատժի են դատապարտել՝ կոռուպցիայի համար»․ #Xinhua

Չինաստանի պաշտպանության նախկին նախարարներ Վեյ Ֆենհեն և Լի Շանֆուն դատապարտվել են մահապատժի՝ երկու տարվա հետաձգմամբ, հայտնում է Xinhua-ն։ Չինաստանի ռազմական դատարանի որոշմամբ՝ Ֆենհեն մեղավոր է ճանաչվել կաշառք ստանալու, իսկ Շանֆուն՝ կաշառք ստանալու և տալու մեջ։

«Երկամյա պայմանական պատժի ժամկետը լրանալուց հետո, օրենքով սահմանված կարգով, պատիժը կփոխարինվի ցմահ ազատազրկմամբ, և նրանք կդատապարտվեն ցմահ ազատազրկման՝ առանց պատժի մեղմացման կամ պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորության», – ասվում է հաղորդագրության մեջ։ Նախկին նախարարները ցմահ զրկվել են քաղաքական իրավունքներից՝ պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, ընտրելու իրավունքից, ինչպես նաև քաղաքական գործունեությանը մասնակցելու իրավունքից։ Բացի այդ, նրանց ամբողջ ունեցվածքը ենթակա է բռնագրավման։

Չինաստանում մահապատժի հետաձգումը յուրահատուկ իրավական միջոց է, այն անմիջապես իրականացվող մահապատժի այլընտրանք է և դատապարտյալին տրամադրում է յուրատեսակ «փորձաշրջան»՝ երկու տարի ժամկետով։ Հետաձգման ժամկետի ավարտից հետո դատավճիռը փոխարինվում է ցմահ ազատազրկմամբ, իսկ հատուկ արժանիքների առկայության դեպքում պատիժը կարող է կրճատվել մինչև 25 տարվա ազատազրկման։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *