Դատարանը քննում է Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության գործով անցնող տղամարդկանց խափանման միջոցի հարցը

Արտաշատի առաջին ատյանի դատարանն այսօր՝ մայիսի 7–ին, քննում է Վեդիում երկու անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության գործով անցնող 58 և 65 տարեկան տղամարդկանց խափանման միջոցի ընտրության հարցը։

NEWS.am–ի թղակիցը հայտնում է, որ 65–ամյա Դավիթ Ա.–ն մասով քննությունն ավարտվել է, այժմ դատարանը քննում է Արթուր Ա.–ի խափանման միջոցի ընտրության հարցը։

Որոշումները դեռ չեն հրապարակվել։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ըստ դատախազության՝ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ)։

Հիշեցնենք, որ փաստաբան Վարդուհի Էլբակյանը երեկ հայտնել էր, որ գործում ներգրավված է 3 անձ, տուժողները 2 քույրեր են՝ 15 և 17 տարեկան։ Նա նաև հայտնել էր, որ աղջիկների հորեղբայրը տեսնելով, որ իրավապահներն անգործություն են ցուցաբերում, դանակահարել էր մանկապղծության մեջ մեղադրվողներից մեկին։ Վերջինս ձերբակալվել է։ Էլբակյանի խոսքով, աղջիկներից ավագը ենթարկվել զննության և հաստատվել է այն, ինչ հայտնել է աղջիկը քննիչներին։ Նա նաև առերեսվել է Վեդիի բնակիչ երկու տղամարդկանց հետ և հաստատել է՝ տղամարդկանց կողմից ենթարկվել է սեռական բռնության:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *