Կրեմլը հրապարակել է Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսին ժամանող երկրների առաջնորդների ցանկը. Հայաստանի առաջնորդը ցուցակում չկա

Կրեմլը հրապարակել է այն երկրների առաջնորդների ցանկը, ովքեր կժամանեն Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի զորահանդեսին. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամ հանրապետության որևէ այլ բարձրաստիճան ներկայացուցչի անուն ցուցակում չկա։

 

Ցանկում ներառված են.

 *   Աբխազիայի նախագահ Բադրա Գունբան՝ տիկնոջ հետ

*   Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն

*   Լաոսի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության նախագահ Թխոնգլուն Սիսուլիտը

*   Մալայզիայի Գերագույն տիրակալ սուլթան Իբրահիմը

*   Սլովակիայի Հանրապետության կառավարության նախագահ Ռոբերտ Ֆիցոն

*   Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Ալան Գագլոևը

*   Սերբական Հանրապետության (Բոսնիա և Հերցեգովինա) նախագահ Սինիշա Կարանը

*   Սերբական Հանրապետության Ժողովրդական սկուպշչինայի նախագահ Նենադ Ստևանդիչը՝ տիկնոջ հետ

*   Սերբական Հանրապետության «Անկախ սոցիալ-դեմոկրատների դաշինք» կուսակցության նախագահ Միլորադ Դոդիկը՝ տիկնոջ հետ

 

Ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ չի մեկնելու Հաղթանակի զորահանդեսին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *