Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու 111/9 հասցեի բնակիչներն անելանելի դրության մեջ են հայտնվել։ NEWS.am–ի հետ զրույցում բնակիչներից Աննա Սահակյանը պատմեց, որ տևական ժամանակ է, Րաֆֆի փողոցի դիտահորները փակ են, բոլոր կոյուղաջրերը լցվում են տիկնոջ տան բակ։
«Դիմել ենք քաղաքապետարան, թաղապետարան, «Վեոլիա ջուր», բայց ոչ ոք հստակ լուծում չի առաջարկում։ 15 օր առաջ թաղապետարանից եկան մաքրեցին, բայց խողովակները 50-ից ավել տարվա հնության են։ Թաղապետարանից ասեցին, սա ձեր խնդիրն է, բայց ես գույքահարկ եմ մուծում և պարտավոր չեմ, իմ ուժերից վեր է ամեն անգամ խցանում բացելը»,–պատմեց Աննա Սահակյանը։
Աննա Սահակյանը պնդում է՝ թաղապետարանի աշխատակիցները քարտեզով տեսել են, որ փողոցում մի քանի կոյուղի կա, բայց փակելուց հետո ամբողջ կեղտաջրերը դիտահորից դուրս է գալիս, լցվում մեր բակ, որից հետո հոսում է ամբողջ փողոցով։
«Ես գույքահարկ եմ վճարում, ինչքան կարելի է այս վիճակով ապրել։ Պարո՛ն Ավինյան, այս հարցում լուծում տվեք, ես չեմ կարող այս հարցը լուծել»,– հավելեց Աննա Սահակյանը։
Տվյալ խնդրով NEWS.am-ը հարցում է ուղարկել «Վեոլիա ջուր» ընկերություն։
Մանրամասները՝ տեսանյութում։