Քենիայի արտգործնախարարը հայտարարել է ուկրաինական ճակատում մարտերի ժամանակ իր 19 քաղաքացիների զոհվելու մասին

Քենիայի արտգործնախարար Մուսալիա Մուդավադին հինգշաբթի հայտարարել է, որ երկրի 19 քաղաքացի զոհվել է ուկրաինական ճակատում մարտերի ժամանակ, իսկ ևս 32-ը համարվում են անհայտ կորած, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը:

Ելույթ ունենալով Սենատի հանձնաժողովի նիստում՝ Մուսալիա Մուդավադին տեղեկացրել է, որ ռուսական բանակում զինվորագրված քենիացիների թիվը նախկին 250-ից աճել է՝ հասնելով 291-ի:

Երկրի հատուկ ծառայություններն այդ թիվը շատ ավելի բարձր են գնահատում՝ ենթադրելով, որ ռուսական զինված ուժերում հավաքագրվել է ավելի քան 1000 քենիացի:

«Ի հայտ են եկել նոր մանրամասներ… (նրանց մասին), որոնք զինվորագրվել են ռուսական հատուկ ստորաբաժանումներում»,- Սենատին հայտնել է Մուդավադին՝ հավելելով, որ ներկա պահին Քենիայի 53 նորակոչիկ հայրենադարձվել է:

«Մենք ունենք 19 քենիացի, որոնք, ըստ ամենայնի, զոհվել են Ռուսաստանում: Եվ այժմ տվյալներ ունենք 32 անհայտ կորածի մասին»,- ասել է նա:

Ըստ Մուդավադիի՝ ևս երկու քենիացի գտնվում են գերության մեջ Ուկրաինայում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *