Իրանի ԶՈւ-ն հարձակվել է ամերիկյան նավերի վրա Հորմուզի նեղուցում և Չաբահար նավահանգստից հարավ. Tasnim

Իրանի զինված ուժերը հարձակվել են ԱՄՆ նավերի վրա Հորմուզի նեղուցից մինչև Չաբահար նավահանգստից հարավ ընկած հատվածում, հայտնում է Tasnim-ը:

«ԱՄՆ-ի «ագրեսոր, ահաբեկչական և ծովահենային բանակը», խախտելով հրադադարի ռեժիմը, հարված է հասցրել իրանական նավթային լցանավին, որը շարժվում էր Իրանի առափնյա ջրերից՝ Ջասկի շրջանից դեպի Հորմուզի նեղուց, ինչպես նաև մեկ այլ նավի, որը մտնում էր նեղուց՝ ԱՄԷ-ի Ֆուջեյրա նավահանգստի դիմաց: Միաժամանակ, տարածաշրջանի որոշ երկրների հետ համագործակցությամբ, օդային հարձակումներ են իրականացվել Խեմիր նավահանգստի, Սիրիկի և Քեշմ կղզու առափնյա քաղաքացիական շրջանների վրա»,- գրում է իրանական լրատվամիջոցը:

 Ըստ հաղորդագրության՝ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը նույնպես անմիջապես, ի պատասխան գործողությունների, հարձակվել են ԱՄՆ ռազմական նավերի վրա Հորմուզի նեղուցից արևելք և Չաբահար նավահանգստից հարավ՝ հասցնելով նրանց զգալի վնաս:

«Հանցագործ ու ագրեսոր Ամերիկան և նրան աջակցող երկրները պետք է իմանան, որ Իսլամական Հանրապետությունը, ինչպես և նախկինում, հզոր կերպով և առանց փոքրագույն տատանման կտա կործանարար պատասխան ցանկացած ոտնձգության և ագրեսիայի»,- ասված է հաղորդագրության մեջ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *