
Իրանը պատասխանել է ԱՄՆ-ի կողմից հրադադարի խախտմանը՝ հարձակվելով ամերիկյան ռազմական նավերի վրա՝ լուրջ վնաս հասցնելով դրանց: Այս մասին հայտարարել է Իրանի «Խաթամ ալ Անբիա» կենտրոնական հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին:
ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հաղորդմամբ՝ Իրանը կիրառել է բալիստիկ և հակառազմանավային թևավոր հրթիռներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։
Ավելի վաղ ԻՀՊԿ-ն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն խախտել է հրադադարը՝ հարվածելով իրանական լցանավին։