Մայիսի 7-ին՝ ժամը 22։57-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնավանք բնակավայրում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը, այնուհետև ընկել գետը․ տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել գետը։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վերամբարձ կռունկի օգնությամբ դուրս բերել գետից։