
Առավոտյան ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի վրա։ Այս մասին հաղորդում է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական Սերգեյ Ստերնենկոն։
«Քադիրովին (Չեչնիայի ղեկավարին՝ խմբ.) շնորհավորանքներ են փոխանցում ուկրաինական անօդաչու թռչող սարքերը»,- նշել է Ստերնենկոն։
Նշենք, որ գիշերն ուկրաինական ԱԹՍ-ները միաժամանակ հարձակվել են Ռուսաստանի մի քանի քաղաքների վրա։ Հրդեհ է բռնկվել «Յարոսլավնեֆտեորգսինթեզ» նավթավերամշակման գործարանում, Դոնի Ռոստովում՝ ձեռնարկություններից մեկում: Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինը հաստատել է ԱԹՍ-ների խոցումը մայրաքաղաքի վրա, «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել: