Խուզարկություններ՝ «Ուժեղ Հայաստան»-ի Անի համայնքի գրասենյակներում․ կան բերման ենթարկվածներ

Իրավապահները  Շիրակի մարզի Անի համայնքի մի շարք հասցեներում խուզարկություններ են իրականացնում, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության տարածքային գրասենյակներից մեկում, կան բերման ենթարկված և ձերբակալված անձինք։

 Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ նշված հասցեներում քննչական գործողություններն իրականացվում են ընտրակաշառք տալու, ստանալու և Քրեական օրենսգրքի մի շարք այլ հոդվածներով Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *