Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից:
Երևանի ժամանակով 12:00-ին մրցահարթակ դուրս կգա 110 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը, իսկ 15:00-ին՝ գերծանր քաշային Գագիկ Մկրտչյանը: Առաջնության ընթացքին կարող եք հետևել Առաջին ալիքով:
