«Մենք Իրանին շատ ավելի ուժեղ հարվածներ կհասցնենք, եթե նրանք չստորագրեն գործարքը»․ Թրամփ

«Մենք Իրանին շատ ավելի ուժեղ հարվածներ կհասցնենք, եթե նրանք չստորագրեն գործարքը»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զորքերը նոր հարվածներ կհասցնեն, եթե Իրանը կարճ ժամկետում Վաշինգթոնի հետ համաձայնագիր չստորագրի։

«Մենք այսօր կրկին հարվածեցինք նրանց, և մենք շատ ավելի ուժեղ և դաժան կհարվածենք, եթե նրանք արագ չստորագրեն գործարքը»,- գրել է նա՝ Truth Social-ում։

Միևնույն ժամանակ նա ABC News-ի լրագրող Ռեյչել Սքոթին ասել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ռեժիմը դեռ ուժի մեջ է, չնայած Իսլամական Հանրապետության տարածքում գտնվող օբյեկտների վրա ամերիկյան հարվածներին։

Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Իրանի հետ և գործարքի կնքումը կարող է տեղի ունենալ ցանկացած օր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *