Երկրի ղեկավարը պետք է ընտրվի միայն մեկ ժամկետով. Որոնք են Ռեֆորմիստների կուսակցության ծրագրային կետերը

Անընդհատ փոփոխվող աշխարհում ազգային անվտանգության հայեցակարգը դառնում է առաջնահերթ խնդիր, մինչդեռ Հայաստանի ազգային անվտանգության համակարգը 20027–ից ի վեր չի փոփոխվել։ Այս մասին, այսօր՝ մայիսի 8–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ռեֆորմիստների կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Վաղարշակ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ 2020–ի պատերազմում մեր անհաջողության պատճառներից մեկը եղել է այն, որ չենք կարողացել լիարժեք ստեղծել պետության անվտանգության համակարգ. «Մենք համարում ենք համար մեկ խնդիրը մշակել այս հայեցակարգը, որը կհամապատասխանի ստեղծված իրավիճակին և կպատասխանի մեր առջև ծառացած հարցերին։

Երկրորդ խնդիրը ընտրությունների հետ է կապված. Մենք համարում ենք, որ մեր պետության ղեկավարը  պետք է ունենա կառավարման մեկ ժամկետ, իսկ թե դա կլինի 5 տարի, թե 7 տարի, դա պետք է քննարկվի պետական մակարդակով։ Սա հնարավորություն է տալիս ավելի էֆեյկտիվ ղեկավարել երկիրը։

Հաջորդը երկրի ղեկավարին ներկայացվող պահանջներն են։ Այսօր պահանջվում է, որ նա լինի 35 տարեկան և լինի ՀՀ քաղաքացի։ Մենք ընտրում ենք գործադիր իշխանության ղեկավար, բայց այդ մարդը մեկ օր չի աշխատել գործադիր իշխանության մեջ։ Մենք համարում ենք, որ սահմանադրական պահանջ պետք է լինի, որ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնը զբաղեցնողը պետք է ունենա անցած ճանապարհ և ձեռք բերած փորձ»,–ասաց Վաղարշակ Հարությունյանը։

Հաջորդ կարևոր խնդիրը, ըստ նրա, հասարակության պառակտվածությունն է և ընտրական համակարգերի նկատմամբ վստահության նվազումը. «Մենք համարում ենք, որ քվեարկություններին մասնակցությունը պետք է լինի պարտադիր։ Պետք է մարդիկ մասնակցեն, որպեսզի իշխանությունը ձևավորված լինի հասարակության կողմից»,– ընդգծեց Հարությունյանը։

Նրա ներկայացմամբ հաջորդ կարևոր կետը տնտեսության մեջ պետության դերի բարձրացումն է։ Հարությունյանը բերեց Ադրբեջանի օրինակը, որտեղ պետական բյուջեի եկամուտների 80 տոկոսը գալիս է նավթից, իսկ այդ ոլորտում գործում է պետական ընկերություն. «Մեզ մոտ դա չկա, ինչը հանգեցնում է նրան, որ պետությունը չի կարողանում լուծել լուրջ հրցեր՝ կապված անվտանգության, կրթության ու առողջապահության հետ»։

Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանն էլ անդրադարձավ  կրթական ոլորտին՝ նշելով, որ իրենք առաջարկում են վերադառնալ Խորհրդային կրթական համակարգին. «Դա ենթադրում է 10–ամյա միջնակարգ կրթություն, 5–բալանոց գնահատման համակարգ և հրաժրչում Բոլոնյան համակարգից։

Բացի այդ, մենք կարծում ենք, որ բարձրագույն կրթությունը ՀՀ–ում պետք է դառնա անվճար։ Պետական բուհերում ուսանողները պետք է սովորեն անվճար

Անվճար պետք է լինի նաև առողջապահությունը։ Նաև առաջարկում ենք գրեթե կրկնակի ավելացնել և մանկավարժների, և առողջապհության ոլորտի աշխատողների աշխատավարձերը»,– ընդգծեց նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *