WP. ԿՀՎ-ն ենթադրել է, որ Իրանը պահպանել է հրթիռների 70 տոկոսը ԱՄՆ հարձակումներից հետո

Իրանը կարող էր պահպանել բալիստիկ հրթիռների մինչև 70 տոկոսը ԱՄՆ հարձակումներից հետո։ Այս մասին մայիսի 7-ին հայտնել է The Washington Post (WP) թերթը՝ հղում կատարելով Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) վերլուծությանը։

«Իրանը պահպանել է պատերազմից առաջ ունեցած իր շարժական արձակման կայանների մոտ 75 և հրթիռների մոտ 70 տոկոսը», – հայտնել է ամերիկացի պաշտոնյան, որը ծանոթ է եղել ԿՀՎ փաստաթղթի բովանդակությանը։

WP-ի աղբյուրի համաձայն՝ Թեհրանը կարողացել է վերականգնել և կրկին գործարկել գրեթե բոլոր ստորգետնյա պահեստարանները, նորոգել նախկինում վնասված հրթիռների մի մասը, ինչպես նաև հավաքել նոր հրթիռներ, որոնք պատերազմի մեկնարկի պահին նախապատրաստական վերջին փուլում էին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *