Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-րդ տարեդարձի առթիվ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի ղեկավարներին, ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին:
Այս մասին հայտնում է Կրեմլը:
Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ այս օրը մենք մեր երախտագիտության ու հարգանքի տուրքն ենք մատուցում մեր հայրերին ու պապերին, ովքեր ուս ուսի տված մարտնչել են ռազմաճակատում և աշխատել թիկունքում՝ անթիվ զոհողությունների ու զրկանքների գնով մոտեցնելով նացիստական զավթիչների դեմ տարած երկար սպասված Հաղթանակը:
Օտարերկրյա պետությունների ղեկավարներին և քաղաքացիներին ուղղված շնորհավորական ուղերձներում Ռուսաստանի նախագահը սրտանց շնորհավորանքներ և անկեղծ երախտագիտության խոսքեր է փոխանցել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին ու թիկունքի աշխատավորներին, մաղթել նրանց քաջառողջություն, ոգու տոկունություն և երկարակեցություն:
Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին ուղղված դիմումներում Վլադիմիր Պուտինը կոչ է արել վառ պահել պատերազմական դաժան տարիների իրադարձությունների հիշատակը, հաջորդ սերունդներին փոխանցել մեր երկրների ժողովուրդներին միավորող բարեկամության և փոխօգնության բարի ավանդույթները: