Մեքսիկայի Տաբասկո նահանգի Վիլյաերմոսա քաղաքում ամենամյա տոնավաճառի տարածքում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է հինգ մարդ։ Այս մասին հայտնել է նահանգապետ Խավիեր Մեյը։
Նրա խոսքով՝ հրդեհն արդեն մարվել է արտակարգ ծառայությունների աշխատակիցների կողմից։ Իշխանությունները ցավակցություն են հայտնել զոհվածների ընտանիքներին և խոստացել անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել։
Ինչպես գրել է El Financiero թերթը, կրակը արագ տարածվել է տոնավաճառի տարածքով և ոչնչացրել մոտ 200 առևտրային կետ։ Հրդեհի պատճառով այցելուների և աշխատակիցների հրատապ տարհանում է իրականացվել։
Հրդեհի պատճառները պարզվում են։