Եվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»


Սպորտ


Այսօր՝ մայիսի 7-ին կայացան Եվրոպա լիգայի 2025/26 թթ. խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումները, որոնց արդյունքում հայտնի դարձան մրցաշարի եզրափակիչի մասնակիցները։

Անգլիական «Ասթոն Վիլան» սեփական հարկի տակ ընդունեց «Նոթինգհեմ Ֆորեսթին»։ Թիմերի միջև կայացած առաջին խաղում 1-0 հաշվով հաղթել էր «Նոթինգհեմը»։ Պատասխան խաղում բիրմինգհեմցիները 4-0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարան։ Դաշտի տերերի կազմում գոլերի հեղինակ դարձան Օլի Ուոտկինսը (36′), Էմիլիանո Բուենդիան (58′ – 11 մ), իսկ Ջոն ՄաքԳինը դարձավ դուբլի հեղինակ՝ աչքի ընկնելով 77-րդ և 80-րդ րոպեներին։ Երկու խաղերի ընդհանուր 4-1 հաշվով «Ասթոն Վիլան» 43 տարվա դադարից հետո նվաճեց եվրագավաթային եզրափակիչի ուղեգիր:

 

Զուգահեռաբար ընթացող մյուս կիսաեզրափակիչում գերմանական «Ֆրայբուրգը» հյուրընկալեց պորտուգալական «Բրագային»։ Այս զույգի առաջին հանդիպումն ավարտվել էր պորտուգալացիների հաղթանակով՝ 2-1 հաշվով։ Պատասխան հանդիպումն անցավ լարված պայքարում․ արդեն խաղի մեկնարկում հյուրերը մնացին 10 հոգով՝ Դորգելեսի (13′) ստացած ուղիղ կարմիր քարտի պատճառով։ Դրանից հետո «Ֆրայբուրգը» խփեց 3 գոլ՝ Լուկաս Կյուբլերը (19′, 72′) և Մանզամբին (41′)։ Հյուրերի միակ գոլը 79-րդ րոպեին խփեց Պաու Վիկտորը։ Ընդհանուր 4-3 հաշվով «Ֆրայբուրգը» նույնպես դուրս եկավ եզրափակիչ։

Այսպիսով, Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»։ Վճռորոշ հանդիպումը կկայանա մայիսի 20-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *