Ժայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմ


Աշխարհ


Դուկոնո հրաբխի առնվազն չորս ժայթքում է գրանցվել, հայտնում է Ինդոնեզիայի Հրաբխագիտության եւ երկրաբանական աղետների հետեւանքների մեղմման կենտրոնը։ Ըստ հաղորդագրության՝ մոխիրը բարձրացել է հրաբխի խառնարանից 900 մետր կամ ծովի մակարդակից 1987 մետր բարձրության վրա։ Այն մեծ ինտենսիվությամբ տարածվում է արեւելյան եւ հարավարեւելյան ուղղություններով։ Reuters-ը հայտնում է, որ 20 զբոսաշրջիկ համարվում է անհետ կորած։

Իշխանությունները տեղի բնակիչներին խորհուրդ են տվել զգույշ լինել եւ խառնարանից 4 կմ շառավղով հեռավորություն պահպանել, ինչպես նաեւ օգտագործել պաշտպանիչ դիմակներ՝ շնչառական ուղիները պաշտպանելու համար։

Դուկոնո հրաբուխը գտնվում է Խաղաղօվկիանոսյան եւ Ավստրալական լիթոսֆերային սալերի հատման հատվածում։

Աշխարհի խոշորագույն ինդոնեզական արշիպելագում կա18 հազար կղզի, որոք գտնվում են խաղաղօվկիանոսյան «Կրակե օղակում», հայտնում է ՏԱՍՍ- ը։ Այս տարածաշրջանը բարձր սեյսմիկ ակտիվության գոտում է։ Ինդոնեզիայում կա ավելի քան 500 հրաբուխ, որոնցից մոտ 130-ը գործող են։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *