ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը տարածում է կեղծ տեղեկություններ Իրանի հրթիռային պաշարների և արձակման հնարավորությունների մասին․ X-ում գրել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Նա նշել է, որ Իրանի հրթիռային պաշարները և արձակման հնարավորությունները փետրվարի 28-ի 75%-ի մակարդակի վրա չեն, այլ իրական ցուցանիշը 120% է։
«Իսկ մեր ժողովրդին պաշտպանելու պատրաստակամությունը 1000% է»,- նշել է Արաղչին։
Արտգործնախարարը նաև ընդգծել է, որ երբ օրակարգում է հայտնվում դիվանագիտական լուծում, ԱՄՆ-ն ընտրում է անխոհեմ ռազմական արկածախնդրության ուղին։