Կառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք»

ՀՀ կառավարական ինքնաթիռը, որը սպասարկում է վարչապետին, նախագահին ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների, մայիսի 6-ին Երեւանից թռել է Բուլղարիա մայրաքաղաք Սոֆիա՝ տեխսպասարկում անցնելու․ գրում է «Հետք»-ը։

«Airbus A319 ACJ տիպի օդանավը (գրանցումը՝ «Հայաստանի Հանրապետություն 701»), որը VIP բորտ է, ինչպես ցույց են տալիս թռիչքներին առցանց հետեւող հարթակները, պարբերաբար մեկնում է արտերկիր՝ տեխսպասարկում անցնելու (Հայաստանում նման աշխատանքների հնարավորություն չկա):

Այսպես՝ 2020 թ. մայիսին ՀՀ պետական բորտը այս նպատակով գտնվում էր Պրահայում: Նույն տարվա օգոստոսին օդանավը մեկնել էր չեխական Օստրավա, որտեղ ներկվել էր նոր գույներով: Դա պետությանն արժեցել էր մի քանի տասնյակ հազար եվրո: Կրկին տեխսպասարկման նպատակով ինքնաթիռը Պրահայում էր 2022-ի ապրիլի 14-ից մինչեւ մայիսի 20-ը: 2025-ին էլ օդանավը Պրահայում էր մայիսի 10-29-ին:

Կառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք»

Այս բորտի բացակայության պայմաններում բարձրաստիճան պաշտոնյաներն օգտվում են մասնավոր փոխադրողների ծառայություններից, քանի որ Airbus A319-ը միակ պետական ինքնաթիռն է: Մասնավորապես՝ 2022-ին ու 2025-ին նման իրավիճակում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- նշում է կայքը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *