CCTV. Լու Կեհուային դատապարտել են մահապատժի՝ 27,7 միլիոն դոլարի կաշառքի համար

Չունցինի քաղաքային կուսակցական կոմիտեի քաղաքական-իրավական հանձնաժողովի նախկին քարտուղար Լու Կեհուային դատապարտել են մահապատժի՝ երկու տարով հետաձգմամբ, 27,7 միլիոն ԱՄՆ դոլարի կաշառքի համար, հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը (CCTV):

Դատարանը պարզել է, որ Լու Կեհուան 1997-2024 թվականներին կաշառք է ստացել՝ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը տարբեր պաշտոններում, այդ թվում՝ Չունցինի փոխքաղաքապետի պաշտոնում:

«Սիչուան նահանգի Լուժոու քաղաքի միջին ատյանի ժողովրդական դատարանը հրապարակայնորեն դատավճիռ է կայացրել Չունցինի քաղաքային կոմիտեի ՔԿԿ նախկին անդամ և քաղաքական-իրավական հանձնաժողովի քարտուղար Լու Կեհուայի նկատմամբ՝ կաշառակերության գործով… Ամբաստանյալը դատապարտվել է մահապատժի…, ցմահ զրկվել քաղաքական իրավունքներից և ենթարկվել անձնական գույքի ամբողջական բռնագրավման», – նշվել է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվել է հաղորդագրությունում, ամբաստանյալն ընդունել է մեղքը և աջակցել իրավապահ մարմիններին, ինչի համար ստացել է մահապատիժը երկու տարով հետաձգելու հնարավորություն:

«Նա անօրինական կերպով ստացել է ընդհանուր առմամբ 189 միլիոն յուան (27,7 միլիոն դոլար) արժողությամբ գույք և դրամական միջոցներ», – նշել է հեռուստատեսությունը:

Նշվել է, որ ապօրինի ստացված բոլոր միջոցները կփոխանցվեն պետությանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *