2 մլն 482 հազար 872 քաղաքացի․ հրապարակվել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հրապարակել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը։

Ինչպես հայտնել է ԿԸՀ-ն, «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ՝ քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ և 10-րդ օրը, բնակչության պետական ռեգիստրը վարող ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, նախընտրած վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը:

2026թ․ հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների օրվանից առաջ 30-րդ օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2 մլն 482 հազար 872, որից՝

ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերում ընդգրկված ընտրողների թիվը՝ 586,

հաշվառում չունեցող ընտրողների թիվը՝ 16։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *