Ընտրությունների մասնակից բոլոր քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ

Ընտրությունների մասնակից բոլոր 19 քաղաքական ուժերը, Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի կարգավորումների համաձայն, բացել են նախընտրական հիմնադրամներ:  «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ԿԸՀ-ից:

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *