«Չեմ հիշում, որ ընտրությունների հիմնական խոսույթը լիներ պատերազմ, թե խաղաղություն, սա յուրահատուկ է»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

«Չեմ հիշում, որ ընտրությունների հիմնական խոսույթը լիներ պատերազմ, թե խաղաղություն, սա յուրահատուկ է»․ Ռոբերտ Քոչարյան

«Ես չեմ հիշում և չի եղել, որ ընտրությունները լինեն պայքար ինքնության, եկեղեցու և ազգային արժեքների համար, չի եղել նման բան Հայաստանի պատմության մեջ»,- այս մասին այսօր Էջմիածնում «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է Ռոբերտ Քոչարյանը։

«Նաև չեմ հիշում, որ ընտրությունների հիմնական խոսույթը լիներ պատերազմ, թե խաղաղություն, սա յուրահատուկ է, և այս երևույթը բերել են այս իշխանությունները՝ տարանջատելով մեր ժողովրդին, մեր պատմությունը, մեր լեռները։ Եվ սա չի կարող ուղղակի անհետանալ, այս մարդիկ մեր ժողովրդին իրար դեմ հանելու, մեր պատմությունը բաժանելու համար պետք է պատասխան տան»,- ընդգծեց Քոչարյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *