Այսօր՝ մայիսի 8-ին, Երևանի օդում քաղաքացիները նկատել են ռազմական կործանիչ ինքնաթիռներ, ինչը որոշների մոտ անհանգստություն և տարակուսանք է առաջացրել։ Քաղաքացիները քննարկում էին, թե ինչով է պայմանավորված ռազմական ավիացիայի ներկայությունը մայրաքաղաքի օդային տարածքում։
Հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով ArmLur.am-ը դիմեց ՀՀ պաշտպանության նախարարություն, որտեղից հայտնեցին, որ իրականացվում են ուսումնական պլանային թռիչքներ և անհանգստության որևէ առիթ չկա։