«Լսի՛, տե՞նց ես խաղաղություն բերում, ինձ տենց հարկավոր չի»․ գորիսեցի կինը՝ Փաշինյանին (տեսանյութ)

«Լսի՛, տե՞նց ես խաղաղություն բերում, ինձ տենց հարկավոր չի»․ գորիսեցի կինը՝ Փաշինյանին

Գորիսում ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ գորիսեցի մի կին ներկայացրեց, որ իրավական հարցով տարբեր կառույցների է դիմել, սակայն իր խնդրին լուծում չեն տվել:

«Ես շատ նամակներ եմ ուղարկել, ասել եմ կադաստրային թուղթ է պետք․․․ Եկել էին ինձ տանից հանեին․․․ Դատարան չկա, դատարանները փակի»,- դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշեց գորիսեցի կինը։
     «Դա արդեն ուրիշ հարց է․․․ Իրավական խնդիր է, ես ի՞նչ կարող եմ անել»,- ասաց Փաշինյանը։
     «Լսի՛, տե՞նց ես խաղաղություն անում, ինձ տենց հարկավոր չի՞»,- վրդովվեց կինը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *